Պակիստանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա․ կա 9 զոհ
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն ինը մարդ է զոհվել եւ քսանմեկը վնասվածքներ ստացել, երբ զինյալները ներխուժել են Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ հայտնում է Reuters-ը։
Երկրի զինվորականները հայտարարել են, որ երեք զինյալներից բաղկացած խումբը Բելուջիստանի Լորալայ շրջանում հարձակվել է ոստիկանության տեսուչի տեղակալի գրասենյակի վրա։
Նրանցից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մնացածները կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել են երեք ոստիկաններ եւ վեց քաղաքացիական ծառայողներ։ 21 մարդ, որոնց թվում՝ 12 ոստիկան, վիրավորվել է։
«Գործողության ընթացքում մնացած երկու մահապարտները սպանվել են, շրջակայքը մաքրվել է»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանյան թալիբների «Թեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



