Պակիստանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա․ կա 9 զոհ
INTERNATIONAL NEWSԱռնվազն ինը մարդ է զոհվել եւ քսանմեկը վնասվածքներ ստացել, երբ զինյալները ներխուժել են Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ հայտնում է Reuters-ը։
Երկրի զինվորականները հայտարարել են, որ երեք զինյալներից բաղկացած խումբը Բելուջիստանի Լորալայ շրջանում հարձակվել է ոստիկանության տեսուչի տեղակալի գրասենյակի վրա։
Նրանցից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մնացածները կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել են երեք ոստիկաններ եւ վեց քաղաքացիական ծառայողներ։ 21 մարդ, որոնց թվում՝ 12 ոստիկան, վիրավորվել է։
«Գործողության ընթացքում մնացած երկու մահապարտները սպանվել են, շրջակայքը մաքրվել է»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանյան թալիբների «Թեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



