Պակիստանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա․ կա 9 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն ինը մարդ է զոհվել եւ քսանմեկը վնասվածքներ ստացել, երբ զինյալները ներխուժել են Պակիստանի հարավ-արեւմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ հայտնում է Reuters-ը։
Երկրի զինվորականները հայտարարել են, որ երեք զինյալներից բաղկացած խումբը Բելուջիստանի Լորալայ շրջանում հարձակվել է ոստիկանության տեսուչի տեղակալի գրասենյակի վրա։
Նրանցից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մնացածները կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել են երեք ոստիկաններ եւ վեց քաղաքացիական ծառայողներ։ 21 մարդ, որոնց թվում՝ 12 ոստիկան, վիրավորվել է։
«Գործողության ընթացքում մնացած երկու մահապարտները սպանվել են, շրջակայքը մաքրվել է»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանյան թալիբների «Թեխրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



