Համաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ․ ԱՀԿ ղեկավար
ЭКОНОМИКАՀամաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը՝ հայտնում է AP-ն։
Առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նախազգուշացրել է ազատ առեւտրի «սպառնալիքների» մասին։ Ակնարկելով ԱՄՆ նախագահին՝ նա ասել է․ «Մենք ունենք երկրներ, որոնք ինքնուրույն են գործում, անտեսելով գլոբալ կանոնները եւ խափանելով գլոբալ առեւտրային համակարգը»
Նա հավելել է, որ առավել ազատ առեւտրային համակարգի միտումները չեն դադարել՝ նշելով, որ Խաղաղօվկիանոսյան 11 երկրներ տարածաշրջանային առեւտային պայմանագիր են կնքել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը 2017թ․ դուրս եկավ համաձայնագրից։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



