Համաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ․ ԱՀԿ ղեկավար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը՝ հայտնում է AP-ն։
Առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նախազգուշացրել է ազատ առեւտրի «սպառնալիքների» մասին։ Ակնարկելով ԱՄՆ նախագահին՝ նա ասել է․ «Մենք ունենք երկրներ, որոնք ինքնուրույն են գործում, անտեսելով գլոբալ կանոնները եւ խափանելով գլոբալ առեւտրային համակարգը»
Նա հավելել է, որ առավել ազատ առեւտրային համակարգի միտումները չեն դադարել՝ նշելով, որ Խաղաղօվկիանոսյան 11 երկրներ տարածաշրջանային առեւտային պայմանագիր են կնքել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը 2017թ․ դուրս եկավ համաձայնագրից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



