Համաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ․ ԱՀԿ ղեկավար
ECONOMICSՀամաշխարհային տնտեսությունը առանց ազատ առեւտրի կընկղմվի «մութ ժամանակների» մեջ։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը՝ հայտնում է AP-ն։
Առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը նախազգուշացրել է ազատ առեւտրի «սպառնալիքների» մասին։ Ակնարկելով ԱՄՆ նախագահին՝ նա ասել է․ «Մենք ունենք երկրներ, որոնք ինքնուրույն են գործում, անտեսելով գլոբալ կանոնները եւ խափանելով գլոբալ առեւտրային համակարգը»
Նա հավելել է, որ առավել ազատ առեւտրային համակարգի միտումները չեն դադարել՝ նշելով, որ Խաղաղօվկիանոսյան 11 երկրներ տարածաշրջանային առեւտային պայմանագիր են կնքել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը 2017թ․ դուրս եկավ համաձայնագրից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



