ՍՊԸ անվտանգության աշխատակիցն իր հերթապահության ժամանակ գողություն է արել
ОБЩЕСТВОՀունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արկադի Ու.-ն: Նա հունվարի 23-ին հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 22-ին նշված ՍՊԸ տարածքից 960 լիտր դիզելային վառելիքի գողությունը կատարել է ինքը, իր հերթապահության ժամանակ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



