ՍՊԸ անվտանգության աշխատակիցն իր հերթապահության ժամանակ գողություն է արել
SOCIETYՀունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արկադի Ու.-ն: Նա հունվարի 23-ին հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 22-ին նշված ՍՊԸ տարածքից 960 լիտր դիզելային վառելիքի գողությունը կատարել է ինքը, իր հերթապահության ժամանակ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



