ՍՊԸ անվտանգության աշխատակիցն իր հերթապահության ժամանակ գողություն է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արկադի Ու.-ն: Նա հունվարի 23-ին հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 22-ին նշված ՍՊԸ տարածքից 960 լիտր դիզելային վառելիքի գողությունը կատարել է ինքը, իր հերթապահության ժամանակ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



