Պուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան
ОБЩЕСТВОՊուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաեւ այլ ուղղություններով երկու երկրների փոխազդեցությունը։ Այս մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ՝ դրանք իսկապես միութենական հարաբերություններ են՝ լցված բավական մեծ բովանդակությամբ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։ Նա, մասնավորապես, նշել է, որ օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ Ռուսաստանը մնում է առաջին տեղում, երկկողմ ապրանքաշրջանառությունը 2017թ․ աճել է 30 տոկոսով։
«Այս տարի տասը ամիսների ընթացքում (շրջանառությունը) ավելացել է եւս 17.5 տոկոսով: Դինամիկան լավն է, պետք է պահպանել այն», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է իրենից կախված հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն տնտեսության ոլորտում, այլեւ այլ ուղղություններով, մասնավորապես անվտանգության ապահովման ոլորտում:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



