Պուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաեւ այլ ուղղություններով երկու երկրների փոխազդեցությունը։ Այս մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ՝ դրանք իսկապես միութենական հարաբերություններ են՝ լցված բավական մեծ բովանդակությամբ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։ Նա, մասնավորապես, նշել է, որ օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ Ռուսաստանը մնում է առաջին տեղում, երկկողմ ապրանքաշրջանառությունը 2017թ․ աճել է 30 տոկոսով։
«Այս տարի տասը ամիսների ընթացքում (շրջանառությունը) ավելացել է եւս 17.5 տոկոսով: Դինամիկան լավն է, պետք է պահպանել այն», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է իրենից կախված հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն տնտեսության ոլորտում, այլեւ այլ ուղղություններով, մասնավորապես անվտանգության ապահովման ոլորտում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



