Պուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան
SOCIETYՊուտին․ Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաեւ այլ ուղղություններով երկու երկրների փոխազդեցությունը։ Այս մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ՝ դրանք իսկապես միութենական հարաբերություններ են՝ լցված բավական մեծ բովանդակությամբ»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։ Նա, մասնավորապես, նշել է, որ օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ Ռուսաստանը մնում է առաջին տեղում, երկկողմ ապրանքաշրջանառությունը 2017թ․ աճել է 30 տոկոսով։
«Այս տարի տասը ամիսների ընթացքում (շրջանառությունը) ավելացել է եւս 17.5 տոկոսով: Դինամիկան լավն է, պետք է պահպանել այն», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է իրենից կախված հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն տնտեսության ոլորտում, այլեւ այլ ուղղություններով, մասնավորապես անվտանգության ապահովման ոլորտում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



