Եվրամիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
ОБЩЕСТВОԵվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2019թ․ հունվարի 31-ին։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ «մինսկյան համաձայնագրերի իրականացման որեւէ առաջընթաց չկա»։
Սահմանափակման միջոցների երկարաձգման քաղաքական որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ի գագաթաժողովում՝ Եվրամիության երկրների եւ կառավարությունների ղեկավարների կողմից։ Այն հիմնված է եղել «մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին» ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարճ զեկույցի վրա։ Այս զեկույցների առանձնահատկությունն այն է, որ որպես համաձայնագրերի կատարման պատասխանատու դիտարկվում է միայն Ռուսաստանը, իսկ Կիեւի կողմից իր պարտականությունների սաբոտաժը ԵՄ-ն անտեսում է։
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները սկսվել են 2014թ․ հուլիսի 31-ից, եւ մինչ այժմ կես տարին մեկ երկարաձգվում են՝ մինսկյան համաձայնագրերը չկատարելու հիմնավորումով։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



