Եվրամիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
SOCIETYԵվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2019թ․ հունվարի 31-ին։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ «մինսկյան համաձայնագրերի իրականացման որեւէ առաջընթաց չկա»։
Սահմանափակման միջոցների երկարաձգման քաղաքական որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ի գագաթաժողովում՝ Եվրամիության երկրների եւ կառավարությունների ղեկավարների կողմից։ Այն հիմնված է եղել «մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին» ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարճ զեկույցի վրա։ Այս զեկույցների առանձնահատկությունն այն է, որ որպես համաձայնագրերի կատարման պատասխանատու դիտարկվում է միայն Ռուսաստանը, իսկ Կիեւի կողմից իր պարտականությունների սաբոտաժը ԵՄ-ն անտեսում է։
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները սկսվել են 2014թ․ հուլիսի 31-ից, եւ մինչ այժմ կես տարին մեկ երկարաձգվում են՝ մինսկյան համաձայնագրերը չկատարելու հիմնավորումով։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



