Եվրամիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2019թ․ հունվարի 31-ին։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ «մինսկյան համաձայնագրերի իրականացման որեւէ առաջընթաց չկա»։
Սահմանափակման միջոցների երկարաձգման քաղաքական որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ի գագաթաժողովում՝ Եվրամիության երկրների եւ կառավարությունների ղեկավարների կողմից։ Այն հիմնված է եղել «մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին» ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարճ զեկույցի վրա։ Այս զեկույցների առանձնահատկությունն այն է, որ որպես համաձայնագրերի կատարման պատասխանատու դիտարկվում է միայն Ռուսաստանը, իսկ Կիեւի կողմից իր պարտականությունների սաբոտաժը ԵՄ-ն անտեսում է։
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները սկսվել են 2014թ․ հուլիսի 31-ից, եւ մինչ այժմ կես տարին մեկ երկարաձգվում են՝ մինսկյան համաձայնագրերը չկատարելու հիմնավորումով։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



