Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել 2019-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել մյուս տարի Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով ազդել դրանից արդյունքի վրա, գրում է «РИА Новости»գործակալությունը:
Նախագահը նշել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն դիմագրավել տարբեր կիբերհարձակումներին ու «ֆեյք» նորություններին:
«Շատ կարևոր է թույլ չտալ Ռուսաստանին ազդել այդ ընտրությունների վրա: Մենք հիմա արդեն տեսնում ենք բազմաթիվ փորձեր… Մեր ընդհանուր ջանքերը մեզ հույս են տալիս, որ մենք կկարողանանք արդյունավետ կերպով հակազդել այդ սպառնալիքներին», - ասել է Պորոշենկոն:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցնեն 2019 թվականի մարտին, նույն տարվա աշնանը երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



