Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել 2019-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել մյուս տարի Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով ազդել դրանից արդյունքի վրա, գրում է «РИА Новости»գործակալությունը:
Նախագահը նշել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն դիմագրավել տարբեր կիբերհարձակումներին ու «ֆեյք» նորություններին:
«Շատ կարևոր է թույլ չտալ Ռուսաստանին ազդել այդ ընտրությունների վրա: Մենք հիմա արդեն տեսնում ենք բազմաթիվ փորձեր… Մեր ընդհանուր ջանքերը մեզ հույս են տալիս, որ մենք կկարողանանք արդյունավետ կերպով հակազդել այդ սպառնալիքներին», - ասել է Պորոշենկոն:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցնեն 2019 թվականի մարտին, նույն տարվա աշնանը երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



