Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել 2019-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել մյուս տարի Ուկրաինայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով ազդել դրանից արդյունքի վրա, գրում է «РИА Новости»գործակալությունը:
Նախագահը նշել է, որ իրենք պետք է պատրաստ լինեն դիմագրավել տարբեր կիբերհարձակումներին ու «ֆեյք» նորություններին:
«Շատ կարևոր է թույլ չտալ Ռուսաստանին ազդել այդ ընտրությունների վրա: Մենք հիմա արդեն տեսնում ենք բազմաթիվ փորձեր… Մեր ընդհանուր ջանքերը մեզ հույս են տալիս, որ մենք կկարողանանք արդյունավետ կերպով հակազդել այդ սպառնալիքներին», - ասել է Պորոշենկոն:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցնեն 2019 թվականի մարտին, նույն տարվա աշնանը երկրում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



