Մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկար տարիներ է՝ լրատվամիջոցները ահազանգում են գովազդային վահանակների անճաշակության ու շատ դեպքերում տեքստերն օրենքի խախտումներով ներկայացնելու մասին: Խնդիրն այն է, որ կա գործող օրենք, որի համաձայն խանութի ցուցանակը կամ գովազդային վահանակը պետք է առաջին հերթին հայերեն լեզվով գրված լինի: Դրանից հետո, ավելի փոքր տառաչափով կարող է նաև այլ լեզուներով ներկայացված լինել:
Բացի այդ, քիչ չի գրվել նաև այն մասին, որ տառասխալներով վահանակների պակաս նույնպես չկա, և դա նույնպես ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա: Տարբեր վահանակների միջև գունային հարմոնիայի մասին խոսք լինել չի կարող: Դրա պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մայրաքաղաքում ենք ապրում, այլ մի մեծ շուկայում: Կարճ ասած՝ կարծես թե այս ամենի վերջն եկել է, ու այսուհետ ամեն ինչ ըստ դասակարգման է լինելու:
Արթուր Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուց հետո կարծես Երևանը սկսել է նորովի շնչել: Քաղաքային միջավայրի բարելավման աշխատանքներ են իրականացվում՝ ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները: Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջների և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային վահանակները: Ու թեև, ինչպես միշտ՝ այս գործընթացը կրկին մայրաքաղաքի կենտրոնից են սկսել, բայց հույս կա, որ նոր իշխանությունները նախկինների նման միայն կենտրոնով չեն սահմանափակվի և նույն ջանասիրությամբ կարգի կբերեն նաև Երևանի ծայրամասերը:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ արտաքին գովազդի տեղադրումը կամ տեղաբաշխումն իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման կամ տեղադրման, համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37–Ն որոշման» համաձայն և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Այսինքն, նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:
Տնտեսվարողների շրջանում ստեղծված անորոշությունը մեղմելու համար «Փաստն» առաջիկայում կանդրադառնա այդ թույլտվության տրամադրման մանրամասներին և կներկայացնի, թե ինչ քայլերից է անհրաժեշտ սկսել ու ավարտել: Այսինքն, թե ծառայությունն ինչ արժե, ինչքան ժամկետներում է թույլտվությունը տրամադրվում և այլն: Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել, և հույս կա, որ հետագա լուծումներն ավելի ճաշակով կլինեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



