Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երկար տարիներ է՝ լրատվամիջոցները ահազանգում են գովազդային վահանակների անճաշակության ու շատ դեպքերում տեքստերն օրենքի խախտումներով ներկայացնելու մասին: Խնդիրն այն է, որ կա գործող օրենք, որի համաձայն խանութի ցուցանակը կամ գովազդային վահանակը պետք է առաջին հերթին հայերեն լեզվով գրված լինի: Դրանից հետո, ավելի փոքր տառաչափով կարող է նաև այլ լեզուներով ներկայացված լինել: 
 
Բացի այդ, քիչ չի գրվել նաև այն մասին, որ տառասխալներով վահանակների պակաս նույնպես չկա, և դա նույնպես ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա: Տարբեր վահանակների միջև գունային հարմոնիայի մասին խոսք լինել չի կարող: Դրա պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մայրաքաղաքում ենք ապրում, այլ մի մեծ շուկայում: Կարճ ասած՝ կարծես թե այս ամենի վերջն եկել է, ու այսուհետ ամեն ինչ ըստ դասակարգման է լինելու: 
 
Արթուր Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուց հետո կարծես Երևանը սկսել է նորովի շնչել: Քաղաքային միջավայրի բարելավման աշխատանքներ են իրականացվում՝ ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները: Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջների և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային վահանակները: Ու թեև, ինչպես միշտ՝ այս գործընթացը կրկին մայրաքաղաքի կենտրոնից են սկսել, բայց հույս կա, որ նոր իշխանությունները նախկինների նման միայն կենտրոնով չեն սահմանափակվի և նույն ջանասիրությամբ կարգի կբերեն նաև Երևանի ծայրամասերը: 
 
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ արտաքին գովազդի տեղադրումը կամ տեղաբաշխումն իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման կամ տեղադրման, համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37–Ն որոշման» համաձայն և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
 
Այսինքն, նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: 
 
Տնտեսվարողների շրջանում ստեղծված անորոշությունը մեղմելու համար «Փաստն» առաջիկայում կանդրադառնա այդ թույլտվության տրամադրման մանրամասներին և կներկայացնի, թե ինչ քայլերից է անհրաժեշտ սկսել ու ավարտել: Այսինքն, թե ծառայությունն ինչ արժե, ինչքան ժամկետներում է թույլտվությունը տրամադրվում և այլն: Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել, և հույս կա, որ հետագա լուծումներն ավելի ճաշակով կլինեն:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. Բերեզովսկի