Կեմերովոյի շրջանում բնակելի տան հրդեհի հետեւանքով զոհվել է 8 հոգի, նրանցից 6-ը՝ երեխաներ
МЕЖДУНАРОДНОЕԿուզբասում՝ Կեմերովոյի շրջանում մասնավոր տան հրդեհի հետեւանքով զոհվել են 6 երեխաներ ու 2 մեծահասակներ, տուժել է նաեւ հրշեջներից մեկը, հայտնում է РИА Новости –ն:
Հրդեհի մասին ահազանգը եղել է առավոտյան ժամը 04-ին, 1 ժամ անց հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն տուժել է հրշեջներից մեկը:
Իրավապահների փոխանցմամբ, բոլոր զոհերը 1 ընտանիքի անդամներ են եղել: Ողջ է մնացել միայն 42-ամյա մի կին՝ տանտիրուհին: Հրդեհի հետեւանքով զոհվել են նրա 72-ամյա մայրը, 30-ամյա ամուսինը, 3 երեխաներն ու 3 թոռները:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշության հետեւանքով 2 եւ ավելի անձանց մահ պատճառելու» հատկանիշներով:
Պատահարի հանգամանքները պարզվում են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



