Կեմերովոյի շրջանում բնակելի տան հրդեհի հետեւանքով զոհվել է 8 հոգի, նրանցից 6-ը՝ երեխաներ
INTERNATIONAL NEWSԿուզբասում՝ Կեմերովոյի շրջանում մասնավոր տան հրդեհի հետեւանքով զոհվել են 6 երեխաներ ու 2 մեծահասակներ, տուժել է նաեւ հրշեջներից մեկը, հայտնում է РИА Новости –ն:
Հրդեհի մասին ահազանգը եղել է առավոտյան ժամը 04-ին, 1 ժամ անց հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն տուժել է հրշեջներից մեկը:
Իրավապահների փոխանցմամբ, բոլոր զոհերը 1 ընտանիքի անդամներ են եղել: Ողջ է մնացել միայն 42-ամյա մի կին՝ տանտիրուհին: Հրդեհի հետեւանքով զոհվել են նրա 72-ամյա մայրը, 30-ամյա ամուսինը, 3 երեխաներն ու 3 թոռները:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշության հետեւանքով 2 եւ ավելի անձանց մահ պատճառելու» հատկանիշներով:
Պատահարի հանգամանքները պարզվում են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



