Կեմերովոյի շրջանում բնակելի տան հրդեհի հետեւանքով զոհվել է 8 հոգի, նրանցից 6-ը՝ երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուզբասում՝ Կեմերովոյի շրջանում մասնավոր տան հրդեհի հետեւանքով զոհվել են 6 երեխաներ ու 2 մեծահասակներ, տուժել է նաեւ հրշեջներից մեկը, հայտնում է РИА Новости –ն:
Հրդեհի մասին ահազանգը եղել է առավոտյան ժամը 04-ին, 1 ժամ անց հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն տուժել է հրշեջներից մեկը:
Իրավապահների փոխանցմամբ, բոլոր զոհերը 1 ընտանիքի անդամներ են եղել: Ողջ է մնացել միայն 42-ամյա մի կին՝ տանտիրուհին: Հրդեհի հետեւանքով զոհվել են նրա 72-ամյա մայրը, 30-ամյա ամուսինը, 3 երեխաներն ու 3 թոռները:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշության հետեւանքով 2 եւ ավելի անձանց մահ պատճառելու» հատկանիշներով:
Պատահարի հանգամանքները պարզվում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



