Չինաստանում 14 մարդ է զոհվել 26 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Գանսու նահանգի վարչական կենտրոն Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 27-ը: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Լանչժոու-Հայքոու մայրուղու վրա՝ անցման համար վճարման կետից 200 մետր հեռավորության վրա: Հաղորդվում է, որ մայրուղու վրա գտնվող բեռնատարներից մեկի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով իրար է բախվել 26 ավտոմեքենա:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ճանապարհային երթևեկության վերահսկողությունն իրականացնող ծառայության աշխատակիցները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



