Չինաստանում 14 մարդ է զոհվել 26 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Գանսու նահանգի վարչական կենտրոն Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 27-ը: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Լանչժոու-Հայքոու մայրուղու վրա՝ անցման համար վճարման կետից 200 մետր հեռավորության վրա: Հաղորդվում է, որ մայրուղու վրա գտնվող բեռնատարներից մեկի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով իրար է բախվել 26 ավտոմեքենա:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ճանապարհային երթևեկության վերահսկողությունն իրականացնող ծառայության աշխատակիցները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



