Չինաստանում 14 մարդ է զոհվել 26 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով
INTERNATIONAL NEWSՉինաստանի Գանսու նահանգի վարչական կենտրոն Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 27-ը: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Լանչժոու-Հայքոու մայրուղու վրա՝ անցման համար վճարման կետից 200 մետր հեռավորության վրա: Հաղորդվում է, որ մայրուղու վրա գտնվող բեռնատարներից մեկի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով իրար է բախվել 26 ավտոմեքենա:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ճանապարհային երթևեկության վերահսկողությունն իրականացնող ծառայության աշխատակիցները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



