«Բարսելոնայի» պաշտպանը վերսկսել է մարզումները (լուսանկար)
СПОРТԲարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ապաքինվել է վնասվածքից և այսօր վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել սեպտեմբերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ումտիտին կարող է վիրահատության ենթարկվել, ինչն ավելի կերկարացներ նրա՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետները:
Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ այսօր առանց սահմանափակումների մարզում է անցկացրել նաև կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ով ձեռքի վնասվածք էր ստացել:

Նշենք, որ «Բարսելոնան» պատրաստվում է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 3-ին, «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



