«Բարսելոնայի» պաշտպանը վերսկսել է մարզումները (լուսանկար)
ՍՊՈՐՏԲարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ապաքինվել է վնասվածքից և այսօր վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել սեպտեմբերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ումտիտին կարող է վիրահատության ենթարկվել, ինչն ավելի կերկարացներ նրա՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետները:
Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ այսօր առանց սահմանափակումների մարզում է անցկացրել նաև կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ով ձեռքի վնասվածք էր ստացել:

Նշենք, որ «Բարսելոնան» պատրաստվում է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 3-ին, «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



