«Բարսելոնայի» պաշտպանը վերսկսել է մարզումները (լուսանկար)
SPORTԲարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ապաքինվել է վնասվածքից և այսօր վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել սեպտեմբերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ումտիտին կարող է վիրահատության ենթարկվել, ինչն ավելի կերկարացներ նրա՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետները:
Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ այսօր առանց սահմանափակումների մարզում է անցկացրել նաև կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ով ձեռքի վնասվածք էր ստացել:

Նշենք, որ «Բարսելոնան» պատրաստվում է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 3-ին, «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



