Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Ռուսթավի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել:
Ներկա պահին քաղաքի երկու հիվանդանոց է տեղափոխվել 12 տուժած, որոնք տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից առնվազն 5-ն անչափահաս է: Առավելապես մեծ վնասվածք է ստացել 7-ամյա տղան, ում մանկական հիվանդանոց են տեղափոխել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



