Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Ռուսթավի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել:
Ներկա պահին քաղաքի երկու հիվանդանոց է տեղափոխվել 12 տուժած, որոնք տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից առնվազն 5-ն անչափահաս է: Առավելապես մեծ վնասվածք է ստացել 7-ամյա տղան, ում մանկական հիվանդանոց են տեղափոխել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



