Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր
INTERNATIONAL NEWSՎրաստանի Ռուսթավի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել:
Ներկա պահին քաղաքի երկու հիվանդանոց է տեղափոխվել 12 տուժած, որոնք տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից առնվազն 5-ն անչափահաս է: Առավելապես մեծ վնասվածք է ստացել 7-ամյա տղան, ում մանկական հիվանդանոց են տեղափոխել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



