Իրանը հերքել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեղադրանքը
МЕЖДУНАРОДНОЕԻրանը հերքել է Միացյալ Նահանգների մեղադրանքն այն մասին, թե Թեհրանը իբրեւ թե միջամտում է Վաշինգթոնի ներքին գործերին, գրում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։
«Սպիտակ տունն արդեն վաղուց է փորձում այլ երկրներին մեղադրել կոնկրետ քաղաքական պատճառներով եւ ամեն օր նոր երկրի անուն է հավելում միջամտության իր ցուցակում»,-ասված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարությունում։
Դիվանագետը նկատել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ «Իրանը զբաղված է իր ներքին գործերով եւ այնքան է թուլացել, որ չի կարող անգամ մտածել տարածաշրջանային խնդիրների մասին, այլ մտածում է միայն իր գոյության մասին»։
«Այդ դեպքում ինչպես կարող է այդպիսի երկիրը խառնվել ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին»,-շեշտել է Քասեմին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



