Իրանը հերքել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեղադրանքը
INTERNATIONAL NEWSԻրանը հերքել է Միացյալ Նահանգների մեղադրանքն այն մասին, թե Թեհրանը իբրեւ թե միջամտում է Վաշինգթոնի ներքին գործերին, գրում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։
«Սպիտակ տունն արդեն վաղուց է փորձում այլ երկրներին մեղադրել կոնկրետ քաղաքական պատճառներով եւ ամեն օր նոր երկրի անուն է հավելում միջամտության իր ցուցակում»,-ասված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարությունում։
Դիվանագետը նկատել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ «Իրանը զբաղված է իր ներքին գործերով եւ այնքան է թուլացել, որ չի կարող անգամ մտածել տարածաշրջանային խնդիրների մասին, այլ մտածում է միայն իր գոյության մասին»։
«Այդ դեպքում ինչպես կարող է այդպիսի երկիրը խառնվել ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին»,-շեշտել է Քասեմին։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
4
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
5
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another



