Իրանը հերքել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեղադրանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հերքել է Միացյալ Նահանգների մեղադրանքն այն մասին, թե Թեհրանը իբրեւ թե միջամտում է Վաշինգթոնի ներքին գործերին, գրում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։
«Սպիտակ տունն արդեն վաղուց է փորձում այլ երկրներին մեղադրել կոնկրետ քաղաքական պատճառներով եւ ամեն օր նոր երկրի անուն է հավելում միջամտության իր ցուցակում»,-ասված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի հայտարարությունում։
Դիվանագետը նկատել է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ «Իրանը զբաղված է իր ներքին գործերով եւ այնքան է թուլացել, որ չի կարող անգամ մտածել տարածաշրջանային խնդիրների մասին, այլ մտածում է միայն իր գոյության մասին»։
«Այդ դեպքում ինչպես կարող է այդպիսի երկիրը խառնվել ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին»,-շեշտել է Քասեմին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



