Չինաստանում ածխահանքում փլուզման հետեւանքով երկու հանքագործ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետեւանքով 2 հանքագործ է զոհվել, հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԻ կառավարման նախարարության հաղորդագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին ուշ երեկոյան Շանդուն նահանգի Խեցզե օկրուգի Յունչեն գավառում։ Փլուզումը տեղի է ունեցել այսպես կոչված լեռնային հարվածի՝ հանքապարի չափազանց լարված շերտի փլուզման հետեւանքով։
Փլուզման պահին հանքահորում 334 մարդ է եղել։ Փլուզումից հետո հանքահորը կարողացել են լքել 312 մարդ, 22 հանքագործ մնացել է հողի տակ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեռեւս մեկ հանքագործի է հաջողվել հողի տակից հանել։ Հայտնի է, որ 2 հանքագործ զոհվել են։ Դեռ 19 մարդ մնում է հանքահորում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



