Չինաստանում ածխահանքում փլուզման հետեւանքով երկու հանքագործ է զոհվել
INTERNATIONAL NEWSՉինաստանի Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետեւանքով 2 հանքագործ է զոհվել, հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԻ կառավարման նախարարության հաղորդագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին ուշ երեկոյան Շանդուն նահանգի Խեցզե օկրուգի Յունչեն գավառում։ Փլուզումը տեղի է ունեցել այսպես կոչված լեռնային հարվածի՝ հանքապարի չափազանց լարված շերտի փլուզման հետեւանքով։
Փլուզման պահին հանքահորում 334 մարդ է եղել։ Փլուզումից հետո հանքահորը կարողացել են լքել 312 մարդ, 22 հանքագործ մնացել է հողի տակ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեռեւս մեկ հանքագործի է հաջողվել հողի տակից հանել։ Հայտնի է, որ 2 հանքագործ զոհվել են։ Դեռ 19 մարդ մնում է հանքահորում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



