Չինաստանում ածխահանքում փլուզման հետեւանքով երկու հանքագործ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Շանդուն նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետեւանքով 2 հանքագործ է զոհվել, հայտնում է REGNUM-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԻ կառավարման նախարարության հաղորդագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին ուշ երեկոյան Շանդուն նահանգի Խեցզե օկրուգի Յունչեն գավառում։ Փլուզումը տեղի է ունեցել այսպես կոչված լեռնային հարվածի՝ հանքապարի չափազանց լարված շերտի փլուզման հետեւանքով։
Փլուզման պահին հանքահորում 334 մարդ է եղել։ Փլուզումից հետո հանքահորը կարողացել են լքել 312 մարդ, 22 հանքագործ մնացել է հողի տակ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դեռեւս մեկ հանքագործի է հաջողվել հողի տակից հանել։ Հայտնի է, որ 2 հանքագործ զոհվել են։ Դեռ 19 մարդ մնում է հանքահորում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



