Մեքսիկայում նավթի 7 նոր հանքավայր են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի հարավարևելյան Տաբասկո նահանգի ափերին ածխաջրածնի 7 հանքավայր է հայտնաբերվել՝ ընդհանուր 180 մլն բարել ծավալով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Pemex պետական նավթագազային ընկերության ղեկավար Կառլոս Տրեվինյոն:
«Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ջանքերը կենտրոնացվել են առավել հեռանկարային շրջանների վրա», - ասել է Տրեվինյոն: Նրա խոսքով՝ տարածքներից մեկում երկու հանքավայր է հայտնաբերվել, մյուսում՝ հինգ: Երկուսն էլ գտնվում են Մեքսիկական ծոցի տարածքում:
Տրեվինյոյի գնահատմամբ՝ հանքավայրերի շահագործումը թույլ կտա 2020 թվականին նավթի արդյունահանումը հասցնել օրական 210 000 բարելի:
Այս տարվա օգոստոսին Pemex-ի արդյունահանման ծավալները կազմել են օրական 1.82 մլն բարել: Դա գրեթե կրկնակի քիչ է 2004-ի ցուցանիշներից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



