Մեքսիկայում նավթի 7 նոր հանքավայր են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի հարավարևելյան Տաբասկո նահանգի ափերին ածխաջրածնի 7 հանքավայր է հայտնաբերվել՝ ընդհանուր 180 մլն բարել ծավալով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Pemex պետական նավթագազային ընկերության ղեկավար Կառլոս Տրեվինյոն:
«Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ջանքերը կենտրոնացվել են առավել հեռանկարային շրջանների վրա», - ասել է Տրեվինյոն: Նրա խոսքով՝ տարածքներից մեկում երկու հանքավայր է հայտնաբերվել, մյուսում՝ հինգ: Երկուսն էլ գտնվում են Մեքսիկական ծոցի տարածքում:
Տրեվինյոյի գնահատմամբ՝ հանքավայրերի շահագործումը թույլ կտա 2020 թվականին նավթի արդյունահանումը հասցնել օրական 210 000 բարելի:
Այս տարվա օգոստոսին Pemex-ի արդյունահանման ծավալները կազմել են օրական 1.82 մլն բարել: Դա գրեթե կրկնակի քիչ է 2004-ի ցուցանիշներից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



