Մեքսիկայում նավթի 7 նոր հանքավայր են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի հարավարևելյան Տաբասկո նահանգի ափերին ածխաջրածնի 7 հանքավայր է հայտնաբերվել՝ ընդհանուր 180 մլն բարել ծավալով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Pemex պետական նավթագազային ընկերության ղեկավար Կառլոս Տրեվինյոն:
«Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ջանքերը կենտրոնացվել են առավել հեռանկարային շրջանների վրա», - ասել է Տրեվինյոն: Նրա խոսքով՝ տարածքներից մեկում երկու հանքավայր է հայտնաբերվել, մյուսում՝ հինգ: Երկուսն էլ գտնվում են Մեքսիկական ծոցի տարածքում:
Տրեվինյոյի գնահատմամբ՝ հանքավայրերի շահագործումը թույլ կտա 2020 թվականին նավթի արդյունահանումը հասցնել օրական 210 000 բարելի:
Այս տարվա օգոստոսին Pemex-ի արդյունահանման ծավալները կազմել են օրական 1.82 մլն բարել: Դա գրեթե կրկնակի քիչ է 2004-ի ցուցանիշներից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



