Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում կմասնակցի ՌԴ փոխարտգործնախարարը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության փոխարտգործախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը Փարիզում:
«Ռուսաստանի ղեկավարության հանձնարարությամբ հանրահայտ արտիստ Շառլ Ազնավուրի՝ հոկտեմբերի 5-ին Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գ. Բ. Կարասինը», -ասվում է ՌԴ ԱՀՆ մամլո հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել: Հրաժեշտի արարողությանը ներկա կգտնվեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



