Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում կմասնակցի ՌԴ փոխարտգործնախարարը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության փոխարտգործախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը Փարիզում:
«Ռուսաստանի ղեկավարության հանձնարարությամբ հանրահայտ արտիստ Շառլ Ազնավուրի՝ հոկտեմբերի 5-ին Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գ. Բ. Կարասինը», -ասվում է ՌԴ ԱՀՆ մամլո հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել: Հրաժեշտի արարողությանը ներկա կգտնվեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



