Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում կմասնակցի ՌԴ փոխարտգործնախարարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության փոխարտգործախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը Փարիզում:
«Ռուսաստանի ղեկավարության հանձնարարությամբ հանրահայտ արտիստ Շառլ Ազնավուրի՝ հոկտեմբերի 5-ին Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գ. Բ. Կարասինը», -ասվում է ՌԴ ԱՀՆ մամլո հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ը, Հայաստանում սգո օր է հայտարարվել: Հրաժեշտի արարողությանը ներկա կգտնվեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



