Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են «մատակարարումների աջակցմանն ուղղված ջանքերը՝ նավթի շուկայում կայունության ապահովման եւ համաշխարհային տնտեսաության աճի ապահովման համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ՕՊԵԿ-ին եւ դաշնակիցներին բազմիցս կոչ էր արել ավելացնել արդյունահանումը՝ մինչեւ նավթի հումքի համաշխարհային գների նվազումը:
Brent տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելն ավելի քան 80 դոլարով: Վերլուծաբանների խոսքով՝ գները, հավանաբար, նոյեմբերին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո կաճեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



