Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են «մատակարարումների աջակցմանն ուղղված ջանքերը՝ նավթի շուկայում կայունության ապահովման եւ համաշխարհային տնտեսաության աճի ապահովման համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ՕՊԵԿ-ին եւ դաշնակիցներին բազմիցս կոչ էր արել ավելացնել արդյունահանումը՝ մինչեւ նավթի հումքի համաշխարհային գների նվազումը:
Brent տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելն ավելի քան 80 դոլարով: Վերլուծաբանների խոսքով՝ գները, հավանաբար, նոյեմբերին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո կաճեն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



