Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդյան Սալման թագավորի հետ քննարկել է նավթի համաշխարհային գները: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են «մատակարարումների աջակցմանն ուղղված ջանքերը՝ նավթի շուկայում կայունության ապահովման եւ համաշխարհային տնտեսաության աճի ապահովման համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ՕՊԵԿ-ին եւ դաշնակիցներին բազմիցս կոչ էր արել ավելացնել արդյունահանումը՝ մինչեւ նավթի հումքի համաշխարհային գների նվազումը:
Brent տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելն ավելի քան 80 դոլարով: Վերլուծաբանների խոսքով՝ գները, հավանաբար, նոյեմբերին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո կաճեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



