Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է նվիրել
ОБЩЕСТВОՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝փաստաթղթերն ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ, որոնք չեն վնասում նեգատիվը»,-ասաց Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1.300.000 թերթ թվայնացված փաստաթուղթ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



