Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝փաստաթղթերն ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ, որոնք չեն վնասում նեգատիվը»,-ասաց Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1.300.000 թերթ թվայնացված փաստաթուղթ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



