Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է նվիրել
SOCIETYՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝փաստաթղթերն ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ, որոնք չեն վնասում նեգատիվը»,-ասաց Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1.300.000 թերթ թվայնացված փաստաթուղթ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



